Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
13.05.2016 | 00:02

Քո ուժերից վեր բաներ մի՛ ձեռնարկիր, և այն, ինչ հզոր է քեզնից, մի՛ քննիր։ Մտքիդ մեջ պահի՛ր այն, ինչ հրամայվեց քեզ, քանզի քեզ պետք չեն գաղտնի բաներ։ Ավելորդ գործեր քննող մի՛ եղիր, որովհետև ավելի իմաստություն է տրված քեզ, քան շատ մարդկանց։ Արդարև, շատերին մոլորեցրեց իրենց մասին մեծ կարծիք ունենալը, և դրանով չար մտածումը սողոսկեց նրանց միտքը։ Ով որ սիրում է տագնապը, նրա մեջ էլ պիտի կորչի։ Համառ սիրտը, ի վերջո, չարաչար պիտի կործանվի, քանզի դաժան սիրտը ցավերով կծանրանա, և մեղավորը մեղքերի վրա մեղքեր կավելացնի։


Սիրաքի իմաստություն 3. 22-29

Դիտվել է՝ 1988

Մեկնաբանություններ